Վարչապետն ընտանիքի անդամների հետ ծառեր է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում

Իր ընտանիքի հետ ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի անդամների հետ մասնակցել է ծառատունկի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը։
Ծառատունկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում
Իր ընտանիքի հետ ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
Ծառատունկն անցկացվում է Ծիծեռնակաբերդին հարակից տարածքում և Սարալանջում՝ 10 հեկտար տարածքի վրա:
«Կյանքի կոչվող ծրագրով հիմնվում է անտառ-տնկարկ: Կատարվել է սանիտարական էտ և ծառատունկի նպատակով իրականացվել են խրամատների փորման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ` այսօրվա ընթացքում տնկվելու է շուրջ հինգ հազար ծառ և երեք հազար թուփ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Վարչապետին զեկուցել են նաև, որ տարածքում հիմնվել է ժամանակակից ոռոգման համակարգ:
1 / 4

Ծառատունկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում

2 / 4

Ծառատունկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում

3 / 4

Ծառատունկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում

4 / 4

Ծառատունկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում

Նշենք նաև, որ ծառատունկը կազմակերպել էր Երևանի քաղաքապետարանը։ Ներկա էին նաև բոլոր վարչական շրջանների դենդրոլոգները: