ՊՆ–ի հրաձգության դասընթացին մասնակցում են զոհված զինծառայողների մայրեր և կանայք

Փորձնական վարժանքների հաջող արդյունքների դեպքում պաշտպանական գերատեսչությունը պատրաստակամ է դրանք փոխարինել առավել երկարաժամկետ և բովանդակային ծրագրերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Սուրեն Պապիկյանն այցելել է զորավարժարան, հետևել պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացների մեկնարկին
Հաղորդագրության համաձայն` պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր այցելել է զորավարժարան, որտեղ հետևել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացների մեկնարկին։
«Շրջելով բացազատված ուսումնական կետերով` նախարարը հետաքրքրվել է գործնական վարժանքների ընթացքով, ինչպես նաև զրուցել մասնակիցների հետ»,– ասված է հողորդագրությունում։
Նշենք, որ այս փուլում առաջնահերթություն է տրվել իգական սեռի ներկայացուցիչներին։ Դասընթացին մասնակցող կանանց թվում կան նաև զոհված զինծառայողների մայրեր և կանայք։
Մեկնարկել են պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացները
Նախարար Պապիկյանը վստահեցրել է, որ այս փորձնական վարժանքների հաջող ավարտի և արդյունքների դեպքում պաշտպանական գերատեսչությունը պատրաստակամ է դրանք փոխարինել առավել երկարաժամկետ և բովանդակային ծրագրերով։
Մեկնարկել են պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացները
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 13–ին կառավարության նիստում ասել էր, որ գերատեսչությունը որոշել է զինվորական պատրաստություն անցնելու հնարավորություն տալ կանանց։
Նրա խոսքով` նախարարությունը կանանցից նման խնդրանքով բազմաթիվ նամակներ է ստանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ընդգծել էր, որ զենքին տիրապետելն անհրաժեշտ գիտելիք է, որը ոչ մեկի համար ավելորդ չէ։