Հրդեհ Կոստրոմայի սրճարանում. զոհերի թիվը հասել է 13-ի

Հրդեհի հնարավոր պատճառը կարող էր լինել սրճարանի այցելուներից մեկի կազմակերպած հրավառությունը։
Sputnik
Կոստրոմայի սրճարանում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը, նախնական տվյալներով, հասել է 13-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կոստրոմայի մարզի դատախազության ներկայացուցչին։
Ավելի վաղ հաղորդվել էր 8 զոհի մասին։
Նշենք, որ դեպքը եղել է գիշերը, խոշոր հրդեհ է բռնկվել Կոստրոմայի «Պոլիգոն» սրճարանում։ Սրճարանի շենքից տարհանվել է 250 մարդ։
Բելգորոդի ենթակայանի հրդեհի տեսագրությունը հայտնվել է համացանցում
Մարզային դատախազությունից հայտնել են, որ հրդեհի հնարավոր պատճառ կարող էր դառնալ սրճարանի այցելուներից մեկի կողմից հրավառության կազմակերպումը։
ԶԼՄ-ները գրում են, որ գիշերային ակումբում պայթուցիկ նյութ արձակած անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։