Արցախը երբեք չի՛ լինելու թշնամական տերությունների կազմում. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Երևանի Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքն անցկացվում է «Տե՛ր եմ քեզ, ի՛մ Արցախ» կարգախոսի ներքո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Արցախը երբեք չի՛ լինելու թշնամական տերությունների կազմում։ Այսօր «Դիմադրություն» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ իր ելույթն աղոթքով սկսելուց հետո այս մասին հայտարարեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
«Ես հավատում եմ մեր հայկական, համազգային օրակարգին։ Թերադրող, բայց ոչ թելադրվող, պարտադրող և ոչ պարտադրվող։ Ես հավատում եմ, որ հայոց եռագույնը պետք է վերստին ծածանվի Քարվաճառի լեռնալանջերին, Արաքսի հովիտներում, Շուշիի և Հադրութի բարձունքներում»,– հայտարարեց նա։
Նա վստահություն հայտնեց, որ իրական ու հզոր Հայաստանը հաղթելու է կեղծ և ֆեյսբուքյան Հայաստանին, իսկ եռագույնը, ըստ սրբազանի, հաղթելու է սև ու սպիտակին։
Սրբազանը հիշեց, որ 2020–ի այս օրերին Շուշիում էր։
«Ինձ ասում էին` դա վերջին աղոթքն էր, ես ասում եմ` ո՛չ, դա առաջին աղոթքն էր ապագա հաղթանակների համար»։
Նշենք, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքն անցկացվում է «Տե՛ր եմ քեզ, ի՛մ Արցախ» կարգախոսի ներքո։
Հիշեցնենք, որ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը երեկ ասել էր, որ ելույթ է ունենալու ընդդիմության հանրահավաքին` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ։