Ահա թե ինչ է մնացել Կոստրոմայի սրճարանում հրդեհից հետո. կադրեր

Կոստրոմայի այրված սրճարանում հրդեհի ազդանշան է եղել, սակայն պետք է պարզել՝ արդյոք այն աշխատել է, թե ոչ։
Sputnik
Կոստրոմայի մարզի ղեկավար Սերգեյ Սիտնիկովը կարգադրել է օգնել Կոստրոմայի սրճարանում հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ խոշոր հրդեհը տեղի է ունեցել շաբաթ գիշերը Կոստրոմայի «Պոլիգոն» սրճարանում: Սրճարանի շենքից 250 մարդ է տարհանվել։ Վերջին տվյալներով՝ 13 մարդ է զոհվել։
«Նահանգապետ Սերգեյ Սիտնիկովը ցավակցություն է հայտնել Կոստրոմայի «Պոլիգոն» սրճարանում հրդեհի հետևանքով զոհվածների հարազատներին ու մտերիմներին։ Նա հանձնարարել է ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»,-նշված է հաղորդագրության մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կոստրոմայի այրված սրճարանի սեփականատեր, մարզային պատգամավոր Իխտիյար Միրզոևն էլ իր հերթին է խոստացել օգնել հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին:
Կոստրոմայի շրջանի տվյալներով՝ Միրզոևը «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր է։
«Հանձնարարել եմ իմ աշխատակիցներին` անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերեն քննչական մարմիններին։ Անհրաժեշտ օգնություն կցուցաբերեմ զոհվածների հարազատներին ու մտերիմներին։ Ընտանիքներին կտրամադրեմ և՛ ֆինանսական, և՛ կազմակերպչական աջակցություն», - ասել է Միրզոևը։
Հրդեհ Կոստրոմայի սրճարանում. զոհերի թիվը հասել է 13-ի
Միևնույն ժամանակ` Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է Կոստրոմայի մարզի քննչական վարչության ղեկավար Դենիս Լևչենկոյին զեկուցել հրդեհի մասին:
Նշենք, որ մարզային դատախազության տվյալներով՝ Կոստրոմայի այրված սրճարանում հրդեհի ազդանշանային համակարգ է եղել, սակայն պետք է պարզել՝ արդյոք այն աշխատել է, թե ոչ։ Ներկայում բաց այրումն արդեն վերացվել է.
Հարուցվել է քրեական գործ՝ երկու կամ ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ, առավելագույն պատիժը չորս տարվա ազատազրկումն է։