ԵՄ-ն բարձր է գնահատել Բրյուսելում ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների հանդիպումը

Բանակցություններն անցկացվել են Հայաստանի, Ադրբեջանի ու Եվրախորհրդի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Եվրամիությունը բարձր է գնահատել կառուցողական մթնոլորտը, որում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը: Տեղեկությունը նշված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ նիստը:
Հայտնի է` ինչ են պայմանավորվել Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետը Բրյուսելում
Նշվում է, որ այս հանդիպումը կազմակերպվել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների ժամանակ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
«ԵՄ-ն բարձր է գնահատում կառուցողական մթնոլորտը, որում տեղի է ունեցել հանդիպումը, և կողմերի պատրաստակամությունը` շարունակել աշխատանքը սահմանային հարցերի լուծման, ինչպես նաև անվտանգության ոլորտում իրավիճակի բարելավման ուղղությամբ», - նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը պետական սահմանի ու սահմանային անվտանգության սահմանազատման հարցերի հանձնաժողովի երրորդ նիստում պայմանավորվել են արագացնել համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները:
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները Մոսկվայում ոչ պաշտոնական զրույց են ունեցել