Ձերբակալվել է «Գազելի» վարորդը. ՔԿ-ն 4 մարդու կյանք խլած վթարից մանրամասներ է հայտնել

Վթարի հետևանքով Արմավիրի ԲԿ են տեղափոխվել «Գազելի» 8 ուղևոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին 4 անձի մահվան պատճառ դարձած վթարի վարույթի շրջանակներում ձերբակալվել է «Գազելի» վարորդը, տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին վթարի ենթարկված «Գազելը»
Հայտնել էինք, որ երեկ տեղի ունեցած Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը և «Զիլ» մակնիշի բեռնատարը: 15, 18, 19 և 47 տարեկան քաղաքացիներ են մահացել, կան տուժածներ։
Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի վայրը
«Նոյեմբերի 3-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, Արմավիրի Մրգաշատ գյուղից դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհին միմյանց են բախվել 61-ամյա տղամարդու կողմից վարած երթուղային «Գազել» և 46-ամյա տղամարդու կողմից վարած «Զիլ» ավտոմեքենաներ։ Մարմնական վնասվածքներով Արմավիրի ԲԿ են տեղափոխվել «Գազելի» 8 ուղևոր, իսկ 4 ուղևոր մահացել է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին վթարի ենթարկված «Զիլը»
Հարցաքննվել է «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։
Պարզվել է Արմավիրում ավտովթարից մահացածների ինքնությունը. նրանցից մեկը 15 տարեկան է