Երևանի կենդանաբանական այգում բարեկարգման համալիր աշխատանքներն ընթացքի մեջ են. լուծվել են ոռոգման և խմելու ջրի, այգու լուսավորության խնդիրները, տեղադրվել են կողմնորոշող և կենդանիների մասին պատմող տեղեկատվական ցուցանակներ: Տեղեկությունը «Ֆեյսբուքի» էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և կից տեսանյութ հրապարակել։
«Շուտով կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ, իսկ այգին կհսկվի ժամանակակից սարքերով: Բայց սա ամենը չէ, մոտ ապագայում մեր համաքաղաքացիներին սպասվում են հաճելի անակնկալներ»,-գրել է Սարգսյանը։
Նշվում է, որ այգին համալրվել է նոր բնակիչներով, տարվում են նաև կանաչապատման աշխատանքներ: