Առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ. եղանակի տեսություն

Անձրևի կաթիլներ. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-7-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Տեղեկացվում է, որ քամին արևմտյան է` 3-6 մ/վ արագությամբ, նոյեմբերի 5-6-ն առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում` 15-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում նոյեմբերի 4–ի գիշերը եղել է 3-8 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +15....+17 աստիճան։