ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևանի «Փյունիկի» հետ Կոնֆերենցիաների լիգայի խաղին ժամանած «Բազել» ֆուտբոլային ակումբը Հայաստանի մայրաքաղաքից արված լուսանկարներ է հրապարակել:
«Բացելով «վարդագույն» քաղաքը՝ Երևանը», –լուսանկարներից մեկին կից գրել են նրան։
Մեկ այլ լուսանկարում Հանրապետական մարզադաշտն է։
«Նոր վայրեր, նոր մարզադաշտեր, նոր տեսարաններ... Կոնֆերենցիաների լիգայի մոգությունը», - գրված է լուսանկարին կից:
Հիշեցնենք, որ Երևանի «Փյունիկի» ու շվեյցարական «Բազելի» միջև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումը տեղի կունենա այսօր` 21:45-ին, Երևանում: