Հայաստանը ցանկանում է Գերմանիայի հետ կանաչ ջրածնի արտադրություն հիմնել

Արևային կայաններ. Արխիվային լուսանկար
Քերոբյանի խոսքով` Հայաստանը մեծ էներգետիկ ներուժ ունի, որը պետք է իրացնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի-Sputnik. Հայաստանը Գերմանիայի հետ քննարկում է համատեղ կանաչ ջրածնի արտադրություն հիմնելու հնարավորությունը։ Խորհրդարանում ներկայացնելով 2023 թվականի պետական բյուջեի նախագիծն այս մասին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Այժմ, ըստ նրա, նախարարությունը նախագծի գնահատման աշխատանքներ է կատարում, որպեսզի հասկանա, թե որտեղ և ինչպես կարելի է կարգավորել արտադրությունը։
«Մենք ունենք լավ թիմ, որը բաղկացած է խոշոր հայ գիտնականներից, որոնք աշխատել են արտերկրում և ունեն բարձր մասնագիտական որակներ», - ասաց նա:
Քերոբյանի խոսքով` Հայաստանը, ունենալով մեծ էներգետիկ ներուժ, պետք է իրացնի այն։