Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն

Աշնանային Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` մի քանի օր շարունակ թույլ տեղումներ կգրանցվեն երկրի առանձին շրջաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Նոյեմբերի 4-7-ն թույլ տեղումներ կգրանցվեն առանձին շրջաններում: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– ասված է հաղորդագրությունում։
Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 16-18, գիշերը` 3-5 աստիճան տաքության սահմանում։
Եղանակի տեսություն
Մարդահամարը Հայաստանում անցել է դժվարություններով. Կարինե Կույումջյան