Հայաստանում գրիպի և այլ վիրուսների ակտիվացում է նկատվում. Ավանեսյան

Անահիտ Ավանեսյանը. Արխիվային լուսանկար
Առողջապահության նախարարը հորդորում է զգույշ լինել և հնարավորինս խուսափել շփումներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է, որ Հայաստանում սեզոնային փոփոխությամբ պայմանավորված թե՛ գրիպի, թե՛ այլ վիրուսների ակտիվացում է նկատվում։
«Դիտարկում ենք ամենօրյա իրավիճակը, դեռ չունենք բռնկման կամ մտահոգիչ նշաններ»,– կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Ավանեսյանը։
Առողջապահության նախարարը հորդորում է հնարավորինս զգույշ լինել և հնարավորինս խուսափել շփումներից ` վարակների տարածումը կանխելու համար։
Նշենք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացրել էին, որ Հայաստանում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի (խոզի գրիպ) վիրուսի հարուցիչ։