Բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղու միկրոավտոբուսը և բեռնատարը. մահացածներ կան

Նախնական տվյալով` բախման հետևանքով 4 մարդ է մահացել, տուժածներ էլ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհեր և տուժածներ կան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է նոյեմբերի 3-ին` ժամը 18։51-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը և «Զիլ» մակնիշի բեռնատարը:
Նախնական տվյալով՝ կա 4 զոհ և 5 տուժած:
Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ տուժել է ՌԴ քաղաքացի