Միրզոյանը, Լավրովը և Բայրամովը Սոչիում առանձնազրույց են ունեցել․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հարցեր երեք երկրների ղեկավարների բանակցությունների համատեքստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբեր – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը Սոչիի գագաթաժողովի շրջանակներում առանձնազրույց են ունեցել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եղել է երեք նախարարների միջև դեմ առ դեմ շփում։ Զրույցը տեղի է ունեցել այն բանակցությունների համատեքստում, որոնք անցկացվել են նրանց երկրների առաջնորդների միջև», – պարզաբանել է Զախարովան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31– ին Սոչիում տեղի է ունեցել եռակողմ գագաթաժողով` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն։