Ղրիմում ձերբակալել են դիվերսիա ծրագրած Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալի

Եթե դիվերսիան իրականացվեր, առանց էլեկտրականության կմնար ավելի քան 5000 սպառող, այդ թվում ՝ կարևոր նշանակություն ունեցող մի շարք ենթակառուցվածքներ։
Sputnik
Ղրիմում ձերբակալել են Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալի, որը ծրագրել էր վնասել էլեկտրահաղորդման գծերը։ Տեղեկությունը հայտնել են Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնից։
Ձերբակալվածից առգրավվել են ֆուգասիկ տիպի երեք պայթուցիկ սարք, դրա օգտագործման հրահանգները և էլեկտրահաղորդման գծերի մոտ տեղակայման սխեման։ Նա պատրաստվում էր պայթուցիկները տեղադրել թերակղզու թաղամասերից մեկում։
«Մասնագետների կարծիքով` էլեկտրալարերի վնասման դեպքում` առանց էլեկտրաէներգիայի կմնար ավելի քան 5000 սպառող, այդ թվում ՝ կարևոր նշանակություն ունեցող մի շարք ենթակառուցվածքներ»,-նշել են ԱԴԾ-ից:
Հարուցվել է քրեական գործ` դիվերսիայի նախապատրաստում և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն հոդվածներով։ Այս պահին ստուգում են, թե ձերբակալված տղամարդը ինչ կապ ունի Ռուսաստանի տարածքում այլ հանցագործությունների կատարման հետ։