Երևանում բերման են ենթարկել 9 մարդու. նրանցից մեկը, ըստ ԶԼՄ–ների, «օրենքով գող» Պզոն է

Մուրացանի փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում հայտաբերվել են ատրճանակներ և թմրանյութեր։
Sputnik
Երևանի Մուրացանի փողոցի թիվ 109 շենքի նկուղներից մեկում ապօրինի զենք–զինամթերք և թմրանյութ պահող 9– հոգանոց խմբի անդամները ձերբակալվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նրանք բոլորը արական սեռի են, Երևանի բնակիչներ։
«Նոր Արեշում բնակվող 38-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «Բերետա» ատրճանակ, 40 և 36 տարեկան տղամարդկանց խուզարկությամբ՝ ծալովի դանակներ։ Տարածքային քննչական մարմնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տարածքը զննվել է։ Հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով, «ՏՕԶ» տեսակի հրացանի փամփուշտ, շագանակագույն փոշենման զանգված՝ 144 գրամից ավելի քաշով և այլն»,– ասված է հաղորդագրությունում:
«Օրենքով գող» Օշականցի Գևորիկը 60 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Նշենք, որ ԶԼՄ–ներում տեղեկություններ էին շրջանառվում, որ խմբի անդամներից մեկը «օրենքով գող» Պզոն է` Արմեն Ղազարյանը։