Լոռիում 18-ամյա թոռը սպանել է 82-ամյա տատին

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Թոռը սպանել է տատին, իսկ հետո դանակը դրել նրա ձեռքի մեջ` ինքնասպանություն գործելու տպավորություն թողնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Այսօր սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում` 18-ամյա թոռը սպանել է 82-ամյա տատին, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 15։05-ի սահմաններում ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել Լոռու մարզի բնակիչ՝ 48-ամյա Արայիկ Վ-ից, ով հայտնել է, որ Երևանյան խճուղու շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերել է մոր՝ 82-ամյա Էֆրիդա Գրիգորյանի դին՝ երակները կտրած վիճակում։ Ահազանգողը հայտնել է, որ իր տեղեկություններով՝ մայրն ինքնասպան է եղել։
Պարզվել է, որ 18-ամյա Անդրանիկ Վ.-ն խոհանոցային դանակով հարվածել է տատի աջ ձեռքի դաստակի շրջանին, ինչից հետո տատը վայր է ընկել։ Որոշ ժամանակ անց նա տատին բարձրացրել է գետնից և պառկեցրել նույն սենյակի անկողնու վրա՝ դանակը դնելով նրա աջ ձեռքի մեջ, այնուհետև դուրս է եկել տանից, զանգահարել մորը և դեպքի վերաբերյալ մանրամասներ պատմել։
Անդրանիկ Վ-ն, որպես կասկածյալ, քննիչի որոշմամբ ձերբակալվել է։