Երևանի մետրոպոլիտենը նոր օդափոխիչներ է գնել. սարքերի փոփոխումն ուղևորներին չի խանգարի

Մետրոյի կայարան
Հին օդափոխիչները մաշվել են և իրենց ֆունկցիան լիովին չեն կատարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենը կառավարությունից հատկացված 650 միլիոն դրամի շրջանակում արդեն գնել է 14 նոր, հզոր օդափոխման սարք, որոնք փուլ-փուլ կսկսեն փոխարինել ավելի քան 40 տարի առաջ տեղադրված հներին։ Տեղեկությունը հրապարակվել է կառավարության ֆեյսբուքյան էջում։
«Օդափոխիչներն իրենց վրա դրված պարտականությունը չեն կատարում` պետք է մինչև 110 000 խմ օդ տան, բայց չեն տալիս»,–ասում է Մետրոպոլիտենի էլեկտրամեխանիկական մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանը։
Նշվում է, որ 500 մլն դրամ է հատկացվել 26 եղած սարքերի փոխարեն 14 նոր օդափոխիչ գնելու համար։
Սարքերի փոխարինումը փուլերով կիրականացվի, որպեսզի ուղևորները խնդիրներ չունենան։
Ի դեպ, Երևանի մետրոպոլիտենն օրական 75-85 000 կայուն ուղևորահոսք ունի։
Մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը կսկսվի 2024 թվականին