ՌԴ-ն չի կարող երաշխավորել հացահատիկի գործարքին մասնակցող նավերի անվտանգությունը. Երխով

Ռուսաստանի դեսպանը մեկնաբանել է պարենայինգործարքին Մոսկվայի մասնակցության կասեցումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն այլևս չի կարող երաշխավորել պարենային գործարքին մասնակցող քաղաքացիական բեռնանավերի անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը թուրքական Dünya թերթին տված հարցազրույցում։
Հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Կիևը հարձակվել է Սևծովյան նավատորմի և քաղաքացիական նավերի վրա, որոնք Սևաստոպոլի տեղակայման վայրի արտաքին և ներքին ուղերթեր էին իրականացնում: Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանմանը Սևաստոպոլի ջրատարածքում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։
«Հոկտեմբերի 29-ին Կիևի ռեժիմի կողմից ռուսական նավերիդեմ (որոնց հանձնարարված է ապահովել «պարենային միջանցքի» անվտանգությունը) բրիտանացի փորձագետների մասնակցությամբ իրականացված ահաբեկչական գործողության կապակցությամբ, Ռուսաստանն այլևս չի կարող երաշխավորել Սևծովյան նախաձեռնությանը մասնակցող քաղաքացիական բեռնանավերի անվտանգությունը, ուստի ստիպված է եղել հոկտեմբերի 29–ին դադարեցնել այդ պրակտիկան», - ասել է դեսպանը:
Հիշեցնենք` Ստամբուլում հուլիսի 22-ին երկու փոխկապակցված փաստաթուղթ է ստորագրվել համաշխարհային շուկաներ պարենի և պարարտանյութերի մատակարարման խնդիրների լուծման վերաբերյալ: Փաստաթղթերը միասնական փաթեթ են ներկայացնում։
ԵՄ-ն կոչ է արել ՌԴ-ին վերանայել «պարենային գործարքին» մասնակցության դադարեցման որոշումը
Առաջինը` հուշագիրը, ՄԱԿ-ի պարտավորությունները համաշխարհային շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման տարբեր սահմանափակումները հանելու վերաբերյալ է։
Երկրորդը հստակեցնում էր ուկրաինական հացահատիկի արտահանման մեխանիզմը սևծովյան նավահանգիստներից։