Իրանում ձերբակալվել է Շիրազի սրբավայրում ահաբեկչության երկրորդ մասնակիցը

Թեհրան. Արխիվային լուսանկար
Ահաբեկչության երկրորդ մասնակցին ձերբակալել է իմամ Զամանի զինվորների ստորաբաժանումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրի վրա զինված հարձակման երկրորդ մասնակցին։ Տեղեկությունը հայտնել է Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարության ղեկավար Իսմայիլ Խաթիբը։
«Շիրազում զինված հարձակմանը մասնակցած երկրորդ անձը ձերբակալվել է իմամ Զամանի զինվորների ստորաբաժանման խմբի կողմից», - նրա խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:
Հիշեցնենք, որ երեք անհայտ անձինք հոկտեմբերի 26-ին կրակ էին բացել Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում, ինչի հետևանքով սպանվել է 15 մարդ, որոնց թվում 2-ը երեխաներ են, վիրավորվել է առնվազն 45 անձ։
Այնուհետև նշվեց, որ ահաբեկչությունն արվել է արմատական վահաբիական տարրերի կողմից, որոնք օգտվել են երկրում վերջերս տեղի ունեցած անկարգություններից և նման գործողություն իրականացրել։
«Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով»․ Փաշինյանը ցավակցել է Ռայիսիին