Եվս մեկ անանձրև օր. եղանակի տեսություն

Նոյեմբերի 1-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 1-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկը կլինի 19-21, երեկոյան՝ 9-11 աստիճան։