Աշտարակ-Օշական ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով 4-րդ անչափահասը ևս մահացել է

Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
16-ամյա պատանին այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 25-ին Աշտարակ-Օշական ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով 16-այմա ուղևոր Ալբերտ Ներսիսյանը, որն այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 25-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Օշական-Աշտարակ ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեքենայում առաջացել էր հրդեհ:
16-ամյա վարորդ Էդուարդ Գրիգորյանը և ուղևորները՝ 16-ամյա Միհրան Միրիջանյանն ու 17-ամյա Կարեն Պողոսյանը, մահացել էին, իսկ Ալբերտ Ներսիսյանն այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նախաքննությունը շարունակվում է: