ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի Իթհեվոն շրջանում հրմշտոցի հետևանքով առնվազն 151 մարդ Է զոհվել, ևս 82-ը տուժել են: Զոհերի թվում են 19 օտարերկրացիներ, այդ թվում՝ ՌԴ 3 քաղաքացներ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Անհետ կորած է համարվում 350 մարդ։
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ողբերգության կապակցությամբ մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ ազգային սուգ է հայտարարել։
Հրմշտոցը սկսվել է «Համիլթոն» հյուրանոցի մոտ գտնվող Իթհեվոն թաղամասի նեղ նրբանցքում ՝ Հելոունին նվիրված միջոցառումների ժամանակ, հոկտեմբերի 29-ին, ժամը 22.22-ից (Երևանի ժամանակով ժամը 16.22-ին)։
Սեուլում Հելոուինին նվիրված միջոցառումների ժամանակ հրմշտոցի զոհ է դարձել 151 մարդ
© AP Photo / Lee Jin-man