Կադրերը նկարահանվել են գիշերային տեսողության սարքով։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նավակը շարժվում ջրի վրայով, այնուհետև կրակի տակ է հայտնվում։
Ջրի մեջ զինամթերքի ընկնելուց բազմաթիվ ցայտեր են նկատվում։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաք ներթափանցելու համար Ուկրաինայի զորքերի դիվերսիոն-հետախուզական խմբի վայրէջքի փորձի ժամանակ ուկրաինական մեկ արագագնաց մոտորանավակ է ոչնչացվել։