Խարկովի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի յոթ գրոհ է հետ մղվել․ ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ի շենքը
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Հարավ-Դոնեցկի ուղղությամբ Ռուսաստանի զինված ուժերը երեք կիլոմետր առաջ են շարժվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինացի զինվորականները Խարկովի շրջանում յոթ անգամ անհաջող փորձել են հարձակվել ռուսական զորքերի դիրքերի վրա։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Կուպյանսկի ուղղությամբ հակառակորդը մինչև երկու գումարտակային մարտավարական խմբերի ուժերով, որոնք ուժեղացվել են օտարերկրյա վարձկաններով, յոթ անհաջող հարձակում է ձեռնարկել», - նշվում է ՌԴ ռազմական գերատեսչության ամփոփագրում:
ՊՆ-ից հայտնում են, որ ռուս զինվորականները Հարավ-Դոնեցկի ուղղությամբ գրոհի ընթացքում ավելի քան երեք կիլոմետր առաջ են անցել ուկրաինական պաշտպանության գծից և դուրս են եկել ԴԺՀ Պավլովկայի ծայրամասեր՝ ոչնչացնելով ավելի քան 100 ուկրաինացի գրոհայինների։
Խոցվել են նաև 68 հրետանային ստորաբաժանումներ կրակային դիրքերում, կենդանի ուժ և ռազմական տեխնիկա 189 շրջաններում։
Էներգոդարը հոսանքազրկվել է քաղաքի ենթակառուցվածքներին Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածից հետո
ՊՆ-ից հայտնել են նաև, որ ոչնչացվել է ուկրաինական արագագնաց ռազմական մոտորանավակ՝ Զապորոժիեի շրջանի Էներգոդար քաղաք ներթափանցելու համար դիվերսիոն-հետախուզական խումբ տեղափոխելու ժամանակ։
Ուկրաինական հրետանին օրվա ընթացքում երեք անգամ գնդակոծել է Էներգոդարը և Զապորոժիեի ատոմակայանին հարող տարածքը, 10 արկ է արձակվել։ Պատասխան կրակով ուկրաինական կողմի ստորաբաժանումների ակտիվությունը ճնշվել է, ԱԷԿ-ում ռադիացիոն իրավիճակը նորմալ է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 248-րդ օրը։