Մորբիի Մաչխու ամբարտակի կամուրջը վերջին երկու տարիներին փակ է եղել և վերաբացվել է ընդամենը մեկ օր առաջ՝ վերակառուցումից հետո: Հեռուստաալիքի տվյալներով՝ կամրջի փլուզման պահին դրա վրա ավելի քան 500 մարդ է եղել, այդ թվում՝ երեխաներ։
Վարչապետ Նարենդրա Մոդին կարգադրել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, զոհվածների ընտանիքներին 200 հազարական ռուփի հատկացնել, ինչպես նաև 50 հազարական ռուփի՝ վիրավորներին:
Տեղական իշխանության տվյալներով՝ գետի ուժեղ հոսքի, ինչպես նաև գիշերային ժամի պատճառով օգնություն ցուցաբերելը դժվարանում է։ Դեպքի վայր են ուղարկվել հրշեջների խմեր Մորբիից, ինչպես նաև շրջակա քաղաքներից։