ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություններ է հայտնել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի Իթհեվոն շրջանում հրմշտոցի ժամանակ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Այս մասին Twitter-ում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Մենք ցնցված ենք Սեուլի ողբերգական լուրերից։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են սիրելի անձանց։ Տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,– գրել է Հունանյանը։
Հիշեցնենք, որ Հելոուինին նվիրված միջոցառումների ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 151 մարդ է զոհվել, ևս 82-ը վնասվածքներ են ստացել։ Զոհերի թվում 22 օտարերկրացի կա, այդ թվում ՌԴ 3 քաղաքացի։ Անհետ կորած է համարվում 350 մարդ։
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ողբերգության կապակցությամբ մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ ազգային սուգ է հայտարարել։