Հելոուինի միջոցառումը վերածվել է ողբերգության. նոր կադրեր՝ Սեուլում տեղի ունեցած հրմշտոցից

Սեուլում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով, ըստ վերջին տվյալների, մահացել է 153 մարդ։
Sputnik
Covid-19-ի սահմանափակումների վերացումից հետո առաջին անգամ նշվող Հելոուինի տոնակատարությունը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում վերածվել է ողբերգության։
Կորեական արագ արձագանքման ծառայությունների ներակայացուցիչների խոսքով` հրմշտոցը սկսվել է այն ժամանակ, երբ Հելոուինը տոնող հսկայական ամբոխը ներխուժել է Սեուլի թաղամասերից մեկի նրբանցք։
Պաշտոնական տվյալներով, տուժածներից շատերը ծանր վիճակում են։
Հիշեցնենք, որ Հելոուինին նվիրված միջոցառումների ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 153 մարդ է մահացել, ևս 103-ը տուժել է, անհետ կորած են համարվում մոտ 350 մարդ։ Վերջին տվյալներով, մահացածներից 22-ը օտարերկրացիներ են, այդ թվում՝ Ռուսաստանի (20-30 տարեկան 4 աղջիկ), Ղազախստանի, Ուզբեկստանի քաղաքացիներ։
Թվերը վերջնական չեն, դրանք պարբերաբար փոփոխվում են։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ ազգային սուգ է հայտարարել։