Գիշերը կցրտի. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-31-ը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ:

Տեղեկացնում են, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հոկտեմբերի 30-31-ը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում հոկտեմբերի 30–ի գիշերը 2-4 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +18....+20 աստիճան տաքություն։