ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի բանակային ավիացիայի պատմությունը սկիզբ է առնում Սարատովի մարզի մի փոքր վայրից, որտեղ հեռավոր 1948 թվականին ստեղծվել է բանակային ավիացիայի առաջին ստորաբաժանումը։
Իսկ Հայաստանում բանակային ավիացիայի պատմությունը սկսվում է 2014 թվականից, երբ որոշում ընդունվեց ռուսական 102-րդ ռազմակայանի կազմում ներառել Մի-8-երի և Մի-24–երի էսկադրիլիան։ Հնաբնակները հիշում են` ինչպես է դա տեղի ունեցել, երբ Ռուսաստանի տարբեր զորամասերից Հայաստան անձնակազմ էին բերում։
«Էրեբունի» ավիակայանում նշել են բանակային ավիացիայի օրը
© Sputnik / Aram Nersesyan
Արդեն 2015 թվականի վերջին «Էրեբունի» ավիակայանում սկսեցին կանոնավոր թռիչքներ կատարել։ Նախորդ տարի որոշվեց վերազինել ավիակայանը. Մի-8ՄՏ–երը փոխարինվեցին նորերով` ժամանակակից Մի-8ՄՏՎ-5-1–երով, իսկ Մի-24-երը ԿԱ-52-ներով։ Դե իսկ ՄիԳ-24-ները զիջեցին իրենց տեղը չորրորդ սերնդի ՄիԳ-29-ներին։
«Էրեբունի» ավիակայանում նշել են բանակային ավիացիայի օրը
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով «երկնային զինվորներին», ասել է, որ բանակային ավիացիան առանձնահատուկ նշանակություն ունի պետության պաշտպանության գործում։ Նա նշել է, որ 102-րդ ռազմակայանի կազմում ՌԴ օդաչուների աշխատանքն օգնում է այս դժվար ժամանակում պահպանել կայունությունը, կանխել մարտական գործողությունների սրացումը, իրավիճակը վերահսկողության տակ պահել` թույլ չտալով ընդլայնվեն մարտական այն գործողությունների մասշտաբները, որոնց արդյունքում, ցավոք, նաև խաղաղ բնակիչներ են մահանում։ Նա հավելել է նաև, որ օդաչուների ծառայությունը երբեմն մեծ վտանգների և կորուստների հետ է կապված` հիշելով 2020 թվականին Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունները դադարեցնելու համար զոհված զինծառայողներին։
«Էրեբունի» ավիակայանում նշել են բանակային ավիացիայի օրը. Սերգեյ Կոպիրկինը
© Sputnik / Aram Nersesyan
Միջոցառման հանդիսավոր մասից հետո ավիակայանի հրամանատար Ալեքսանդր Պետրովը դեսպանին և ներկա գտնվողներին ներկայացրել է ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, դրանց տեխնիկական բնութագրերը, սպառազինությունը, ինչպես նաև այլ հետաքրքիր տեղեկություններ` կապված ավիացիոն տեխնիկայի և օդաչուների կողմից կատարվող առաջադրանքների հետ։
«Էրեբունի» ավիակայանում նշել են բանակային ավիացիայի օրը
© Sputnik / Aram Nersesyan