«Վաղուց չենք տեսնվել». Տոյվո Կլաարը դարձյալ Երևանում է

Տոյվո Կլաարը. Արխիվային լուսանկար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերջին անգամ Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 12-13–ի հարձակումից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին Երևանում է։
Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում` ՀՀ մայրաքաղաքի եղանակի մասին հրապարակում անելով ու կից գրելով. «Գեղեցիկ, բայց փոքր-ինչ ցուրտ առավոտ Երևանում։ Վաղուց չենք տեսնվել»։
Այցի նպատակի մասին ո՛չ եվրոպացի պաշտոնյան, ո՛չ էլ պաշտոնական աղբյուրները որևէ բան չեն հայտնել։
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան էր ժամանել Ադրբեջանական զինուժի` Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հերթական` ս.թ. սեպտեմբերի 12-13–ի հարձակումից հետո` սեպտեմբերի 15-ին։
Կլաարը ծանոթացել էր առկա իրավիճակին, լսել հայկական կողմի պաշտոնական պարզաբանումներն ու դիրքորոշումները։
Իսկ մեկ ամիս անց` հոկտեմբերի 14-ին,նա հայտնել էր նույն օրը ԵՄ դիտորդների խմբի Հայաստան կժամանելու մասին։
Խումբը բաղկացած է ԵՄ անդամ 27 երկրների ներկայացուցիչներից, որոնք արձագանքել են Հայաստանի դիմումին:
Դիտորդական խմբի նպատակն է Հայաստանի տարածքից ուսումնասիրել իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ու տեղում աջակցել իրավիճակի կայունացմանը։