Մատենադարանում ներկայացվել է Կլոդ Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գիրքը

Մատենադարանում ներկայացվել է Կլոդ Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գիրքը
Գրքում ներկայացված են 5-րդ դարից սկսած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և Սուրբ քաղաքում պահվող հայկական նշխարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Մատենադարանում տեղի է ունեցել անվանի հայագետ, պատմաբան Կլոդ Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսը։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Հեղինակը պատմել է, որ գիրքը նվիրված է հայկական Երուսաղեմին։ Գրքի կարևորագույն արժանիքներից մեկը հայ ձեռագրական մշակույթի գոհարների բացահայտումն է։
«Գրքում ներկայացված են 5-րդ դարից սկսած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և Սուրբ քաղաքում պահվող հայկական նշխարները, Երուսաղեմի տարբեր եկեղեցիներում պահպանվող հայատառ խճանկարները, Կիլիկիայի թագավորների արժեքավոր գավազաններ, պատրիարքարանում պահվող և Սալահ ադ-Դինին վերագրվող արտոնագիրը»,– ասել է Մութաֆյանը։
«Երուսաղեմը և հայերը»
Կլոդ Արմեն Մութաֆյանը նաև նշել է, նաև, որ գիրքը ունի ուսուցողական և ճանաչողական բացառիկ նշանակություն։ Այն հրատարակել է միջազգային ճանաչում ունեցող «Belle Lettre» հրատարակչատունը։
Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Նա շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար Կլոդ Արմեն Մութաֆյանին, նաև շնորհավորել ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: