«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը

«Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթի մասնակից Նարե Ղազարյանը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում դեկտեմբերի 11-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը։
«Երգն ու պարն իմ օրվա անբաժան մասն են, իսկ մեծ բեմում երգելը` իմ երազանքը»,-ասաց նա լրագրողների հետ զրույցում։
«Իմ պրոդյուսերը Գրիգոր Կոկչյանն է, իսկ պարուսույցը Հովհաննես Սարգսյանը։ Նրանք են ինձ խորհուրդ տվել, որ մասնակցեմ մրցույթին։ Մրցակցությունը թեժ էր, բայց ես կարողացա գրավել ժյուրիին ու 30 մասնակիցներից ընտրեցին հենց ինձ»,-ասաց նա։
«Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթի մասնակից Նարե Ղազարյանը
Հայտնել էինք, որ «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթին մասնակցելու համար Հայաստան են գալու16 երկրների պատվիրակություններ, որոնց համար տարատեսակ միջոցառումներ են կազմակերպվելու։
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը Երևանը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ։ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հաղթեց մրցույթում: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ տեղ նվաճել լավագույն տասնյակում: Փարիզում դեկտեմբերի 19–ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան գրավեց առաջին տեղը։