ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ ամերիկացի երաժիշտ Ջերի Լի Լյուիսը մահացել է 87 տարեկան հասակում, ԱՄՆ Մենֆիս քաղաքի իր տանը։ Տեղեկությունը հայտնում է Associated Press-ը։
Ջերի Լի Լյուիսը համարվում է ռոքնռոլի հիմնադիրներից մեկը։ Նրա ամենահայտնի երգերից են «Crazy Arms» (1956), «Whole Lotta Shakin' Goin' On» (1957), «Great Balls of Fire» (1957).
Նա 1986 թ.–ին ստեղծված ռոքնռոլի փառքի սրահի առաջին 10 անդամներից մեկն է։