Երևանաբնակ կնոջ մոտ ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցներ և պայթուցիչ. նա ձերբակալվել է

Ոստիկանները կնոջ բնակության վայրում հայտնաբերել են հերոին, կոկաին, ափիոն, մարիխուանա և այլ տեսակի թմրամիջոցներ։
Sputnik
Քրեական ոստիկանության ծառայողները Երևան քաղաքում մի կնոջ խուզարկությամբ հայտնաբերել են 7 գրամից ավելի հերոին և 11 գրամից ավելի մեթամֆետամին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանները ձերբակալել են տվյալ կնոջը։
«Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակներում իրականացված օպերատիվ–հետախուզական միջոցառումներից հետո տեղեկություններ են ստացվել, որ տվյալ կնոջ բնակության վայրում նույնպես կան տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Տանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են 899 գրամ հերոին, մեկ կիլոգրամ 225 գրամ ափիոն, 447 գրամ մեթամֆետամին, մեկ կիլոգրամ 226 գրամ մարիխուանա, 23 գրամ կոկաին, 1 գրամից ավելի սփայս, հաշիշի յուղ, էքստազի, նռնակի պայթուցիչ և այլն»,– ասված է հաղորդագրությունում:
Նշանակվել են փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է:
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա. 4 մարդ է կալանավորվել