Բլինկենի օգնականը Բայրամովի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Կարեն Դոնֆրիդ
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ՀԱՊԿ գագաթնաժողովի և հոկտեմբերի 31-ին նախատեսված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախօրեին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik.Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ և քննարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտնում Է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղությանն ուղղված ջանքերի հեռանկարները: Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ և լիովին պատրաստ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ՀԱՊԿ գագաթնաժողովի և հոկտեմբերի 31-ին նախատեսված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախօրեին։