ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. «Վրացական երազանք–Դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության պատգամավոր Իրակլի Խախուբիային մահացած են գտել իր բնակարանում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Դեպքի վայրում հայտնաբերվել է հրազեն։ Ըստ չհաստատված տեղեկությունների ՝ քաղաքական գործիչն ինքնասպան է եղել։ Պատգամավորը 51 տարեկան էր։
Այս պահին պատգամավորի տանը աշխատում են դատաբժշկական փորձագետները։ Մանրամասները դեռ հայտնի չեն։
Հարազատների տեղեկություններով ՝ պատգամավորը որդու մահից հետո առողջական խնդիրներ ուներ։ Նրա որդին` 21-ամյա Բեկա Խախուբիան, մահացել էր 2017 թվականի մայիսի 17-ին ավտովթարից։