ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Կիևը հրաժարվել է Ռուսաստանի հետ բանակցություններից Վաշինգտոնի թելադրանքով, դա ակնհայտ է։ Այս մաիսն հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի փոխում իր դիրքորոշումը, այն պատրաստ է և ուզում է ապահովել սեփական շահերը բանակցային սեղանի շուրջ, սակայն հարցն այն է, որ ուկրաինական կողմը բանակցելու ցանկություն չունի։
Ավելի վաղ Գվինեա–Բիսաուի նախագահ Ումարու Սիսոկու Էմբալոն հայտարարել էր` իբրև թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել էր Վլադիմիր Զելենսկիին փոխանցել, որ նա պատրաստ է բանակցությունների։
«Որևէ առանձնակի ուղերձ տվյալ դեպքում չկա, և այդ մասին խոսք չի գնացել», – նշել է Պեսկովը։
Պեսկովն անդրադարձել է նաև Վարշավայից հնչող հայտարարություններին այն մասին, թե Լեհաստանին ԽՍՀՄ–ը ֆաշիստներից չի ազատագրել` անվանելով այդ հայտարարությունները հրեշավոր սուտ և լեհերի երիտասարդ սերնդին հիմարացնելու փորձ։
«Հրեշավոր սուտ է, քանի որ այն ժամանակ ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքացիներ են զոհվել, ՌԴ քաղաքացիներ, ԽՍՀՄ կազմում ընդգրկված այլ հանրապետությունների քաղաքացիներ, որոնք զոհվել են Լեհաստանն ազատագրելիս», – ասել է Պեսկովը։
Լեհաստանում վերջին տարիներին հարյուրավոր հուշարձաններ են ոչնչացվել, որոնք կանգնեցվել էին երկրի ազատագրման համար իրենց կյանքը տված կարմիր բանակայինների պատվին։ Լեհաստանի նախագահ Անջեն Դուդան 2017 թվականի ամռանը ստորագրեց շենքերի, օբյեկտների և հասարակական վայրերի անուններում կոմունիզմի կամ այլ տոտալիտար հասարակարգի քարոզման արգելքի մասին օրենքում լրացումները։ Ի թիվս այլ բաների` օրենքում նշված է նաև, որ պետք է քանդել խորհրդային հուշարձանները։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 245-րդ օրը։