Ուկրաինայի ԶՈւ հարվածների պատճառով Շախտյորսկում վառելիքով լի 8 ցիստեռն է այրվել

Ներկա պահին տուժածների և ավերածությունների մասին տեղեկությունը ճշտվում է։
Sputnik
Շախտյորսկի երկաթուղային կայարանում այրվել են վառելիքով լի ցիստեռնները։ Այդ ուղղությամբ այսօր ուկրաինական զինվորականները հարվածներ են հասցրել HIMARS ամերիկյան համազարկային կրակի ռեակտիվ համակարգով։ Եվս մեկ արկ ընկել է նավթաբազայի տարածքում։
Այրվել է վառելիքով լի 8 ցիստեռն, իսկ նավթաբազայում 3 տարրա։ Այս մասին ՏԱՍՍ–ին ասել է քաղաքապետ Ալեքսանդր Շատովը։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկությունը ճշտվում է։
Ռուսաստանի ԱԳՆ–ն մեղադրել է Ուկրաինային ռազմական հանցագործություններ կատարելու մեջ
Ավելի վաղ Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ ներկայացուցչությունը հայտնել է, որ Շախտյորսկի ուղղությամբ 3 HIMARS հրթիռ է արձակվել։ Նախորդ գնդակոծությունը տեղի է ունեցել չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը։ Այդ ժամանակ ևս այրվել են երկաթուղային կայարանում գտնվող վառելիքի ցիստեռններ, ինչպես նաև մոտակայքում տեղակայված տարածքներ և տներ։ Ժամը 02։19-ին հրդեհը մեկուսացվել էր։