Թուրքիայի հանքահորում տեղի ունեցած պայթյունի գործով 25 մարդ է ձերբակալվել

Ածխի հանքահորում հզոր պայթյուն է որոտացել հոկտեմբերի 14-ին։ Միջադեպի պատճառով 41 մարդ մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի գործով 25 կասկածյալ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է TRT Haber–ը։
«Բարթըն շրջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Ամասրա քաղաքի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 25 կասկածյալի ձերբակալման օրդեր է տրվել։ Նրանք ցուցմունք են տալիս»,– ասված է հաղորդագրությունում։
Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթըն քաղաքում հոկտեմբերի 14-ին հզոր պայթյուն է որոտացել։ Մահացել է 41 մարդ։ Հոկտեմբերի 15-ին Բարթըն է այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին։
Թուրքիայում պայթյունից մահացածների թիվը հասել է 40-ի. Էրդողանը մեկնում է դեպքի վայր