Քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովի հարցին՝ այդ դեպքում ստացվում է, որ մեզ մոտքաղաքացիական պատերազմ է, Պուտինը պատասխանել է` մասամբ` այո, բայց նշել է, որ պետությունները տարբեր են։
ՌԴ նախագահի խոսքով՝ կարելի է միայն հարգանքով վերաբերվել այն բանին, որ ուկրաինացիներն իրենց առանձին ժողովուրդ են համարում, քանի որ Ուկրաինան բոլշևիկների օրոք որպես արհեստական պետություն է ձևավորվել։ Ուկրաինայի կազմին հանձնել են ամբողջ Մալոռոսիան, ամբողջ սևծովյան տարածաշրջանը և ամբողջ Դոնբասը։
ՌԴ նախագահն ավելացրել է, որ միայն Ռուսաստանը կարող է լինել Ուկրաինայի ինքնիշխանության իրական երաշխավորը։
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում նույն ուկրաինական ուղղությամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից տեղի ունեցող փոփոխություններ չեն։ Դրանք երկար տարիներ, վաղուց են ընթանում: Դրանք ամբողջ աշխարհակարգի տեկտոնական փոփոխություններ են», - ասել է Պուտինը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 245-րդ օրը։