Սպերցյանը կարող է խաղալ եվրոպական լավագույն առաջնություններում. ԶԼՄ

Ֆրանսիացի մարզական մեկնաբանը մեկնաբանել է ռուսաստանցի եվրոպական երկրների լավագույն առաջնություններում հայտնվելու հնարավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ինչպես նաև Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող են հանդես գալ Եվրոպայի ուժեղագույն առաջնություններում: Այս մասին Metaratings.ru-ին հայտնել է Foot Mercato պարբերականի ֆրանսիացի լրագրող Աուրիլիեն Մակեդոն։
«Գիտեք`ես ուշադիր հետևում եմ ՌՊԼ-ին: Ռուս խաղացողներից եվրոպական առաջնությունների ակումբներ տեղափոխվելու հնարավորություններ ունեն Կուզյաևն ու Մոստովոյը «Զենիթից», «Դինամոյից» Զախարյանն ու Ֆոմինը, ինչպես նաև «Սպարտակի» հարձակվող Սոբոլևը։ Պինյաևը մի քանի տարի անց ևս կարող է տեղափոխվել եվրոպական ուժեղ ակումբ։ Իհարկե, մշտական առաջընթացի դեպքում։ Նույնը կարող եմ ասել ԲԿՄԱ-ի խաղացողներ Չալովի և Դիվեևի, ինչպես նաև «Կրասնոդարի» խաղացողներ Սպերցյանի և Սաֆոնովի մասին»,–նշել է ֆրանսիացի լրագրողը։
Հիշեցնենք, որ Սպերցյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանում, «Կրասնոդարի» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ բանակցություններից հետո 2021 թվականին նա համաձայնել է հանդես գալ երկրի հավաքականում։ Գարնանը նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Մարսելի «Օլիմպիկը», իսկ ռուսական մարզական հրապարակումների համաձայն՝ եվրոպական մի շարք այլ երկրների ակումբներ ևս։
Սպերցյանն ու Զախարյանը գլխավորել են ՌՊԼ-ի ամենաշատ «թանկացած» ֆուտբոլիստների ցանկը