Ուջանում անչափահասը դանակահարել է համագյուղացուն

Դանակահարվածը սկզբում ստել է` ասելով, որ սարում ծառ կտրելիս ընկել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Ուջան համայնքում երեկ դանակահարության դեպք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ անձ է հոսպիտալացվել, հայտնում է ոստիկանությունը։
Հոկտեմբերի 25-ին «Աշտարակ» ԲԿ-ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Ուջանի բնակիչ 23-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ սարում ծառ կտրելիս ընկել է:
Ոստիկանները պարզել են, որ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին մարմնական վնասվածքներ էր պատճառել 17-ամյա համագյուղացին:
Նա Ուջան համայնքում հայտնաբերվել և ձերբակալվել է։
Անչափահասը խոստովանել է, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարել է 23-ամյա համագյուղացուն:
Դանակահարությունը ներկայացրել էին որպես շինհրապարակում տեղի ունեցած միջադեպ