Գյումրու բնակիչ 37-ամյա մի տղամարդ տելեգրամյան ալիքի միջոցով օրեր առաջ ձեռք է բերել 19 փաթեթ թմրանյութ, որոնցից 5-ը տեղադրել է քաղաքի տարբեր հատվածներում, իսկ մյուս մասը, տեսնելով ավտոմեքենային մոտեցող ոստիկաններին, փոխանցել է 63-ամյա մորը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Տղամարդը հայտնել էր, որ հոկտեմբերի 12-ին տելեգրամյան կայքի միջոցով, առցանց վաճառելու նպատակով, ձեռք է բերել 19 փաթեթ թմրանյութ և 5-ը տեղադրել Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում։ Մտավախություն ունենալով, որ իր մեքենային մոտեցող անձինք ոստիկաններ են, մնացած փաթեթները ավտոմեքենայում փոխանցել էր մորը»,– ասված է հաղորդագրությունում։
63-ամյա կնոջ խուզարկությամբ հայտնաբերվել է 14 փաթեթ՝ «շոկո» թմրամիջոցի նմանվող զանգվածներով։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հետագա միջոցառումներով տղամարդու տեղադրած փաթեթները հայտնաբերվել են։ Հանգամանքները պարզվում են։