Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ Հայաստան իր մուտքն արգելված է

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանը նամակ էր ուղղել ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինին` հանրապետություն նրա այցի անցանկալի լինելու վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իրեն նույնպես, ինչպես Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին, Հայաստանի իշխանություններն արգելել են մուտք գործել երկիր։
Հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի խորհրդարանը ՌԴ պատգամավորԿոնստանտին Զատուլինին նամակ է ուղղել այն մասին, որ նրա մուտքը հանրապետություն անցանկալի է։

«Երկար տարիներ մոլեռանդ կերպով Հայաստանին աջակցող Կոնստանտին Զատուլինին Հայաստանի ներկայիս ղեկավարը արգելել է մուտք գործել Հայաստանան։ Ի դեպ` ինձ ևս», – Telegram ալիքում գրել է Սիմոնյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 25-ին Զատուլինն էլեկտրոնային փոստին նամակ էր ստացել այն մասին, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է, նամակը ստորագրել էր ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը։
Նամակում ասվում է, որ վերջին շրջանում պատգամավորի հանրային ելույթները վնաս են հասցնում Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Զատուլինը պետք է Հայաստան ժամաներ` մասնակցելու իր հիմնադրած Լազարյան ակումբի` հոկտեմբերի 28-ին կայանալիք նիստին։
ՀՀ իշխանությունը փորձում է ՌԴ դաշնակից պետությունից վերածվել Արևմուտքի դաշնակցի. Զատուլին