Ռուսաստանի հետ կմշակվի առողջապահական համագործակցության մեծ փաթեթ. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Ռուսաստանում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի առողջապահության կոմիտեի նախագահ Դմիտրի Լիսովեցի հետ
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Առողջապահության հոբելյանական 10-րդ միջազգային համաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Ռուսաստանում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի առողջապահության կոմիտեի նախագահ Դմիտրի Լիսովեցի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում անցկացվող Առողջապահության հոբելյանական 10-րդ միջազգային համաժողովի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` զրուցակիցները խոսել են առողջության պահպանման և ամրապնդման հիմնահարցերից:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Ռուսաստանում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի առողջապահության կոմիտեի նախագահ Դմիտրի Լիսովեցի հետ
Արտակ Ջումայանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող հիվանդանոցային և ամբուլատոր ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները, անդրադարձել էլեկտրոնային առողջապահությանն ու ոլորտի բարեփոխումներին, որոնց մի մասն արդեն ընթացքի մեջ է:
«Ռուսական կողմի հետ կմշակվի համագործակցության մեծ փաթեթ, որի շրջանակներում սերտ կգործակցեն ոչ միայն գերատեսչությունները, այլև մարզային և քաղաքային բժշկական կենտրոնները»,– ասված է հաղորդագրությունում:
Կողմերը կարևորել են առողջ ապրելակերպին առնչվող հարցերը` հատկանշելով, որ առողջ ապրելակերպի ամրապնդման, բնակչության հոգեբանական բարեկեցության ապահովման հիմքում առողջ միջավայրի ձևավորումն ու առողջ հասարակություն ունենալն է: