Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանքի որոշման դեմ բողոք է ներկայացվել

Փաստաբանին կալանավորելու բողոքի քննության օր դեռ չի նշանակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Գայանե Պապոյանը։
Նա հայտնեց նաև, որ բողոքի քննության օր դեռ չի նշանակվել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 19–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարեց Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու` ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Նույն գործով անցնում է նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նույնպես նույն օրը կալանավորվեց։
Արուսյակ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրան աջակցելու համար:
Չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը. Էրիկ Ալեքսանյանի շահերի պաշտպան