Հորդառատ անձրևների պատճառով Վրաստանի Բաթումի և Քոբուլետի առողջարանային քաղաքներում հեղեղումներ են եղել։
Մախինջաուրիում ափերից դուրս եկած գետն էլ հեղեղել է կենտրոնական փողոցները։
Մի քանի ժամվա ընթացքում երթևեկությունն ամբողջությամբ կաթվածահար էր եղել։
Ներկայում ընթանում են դեպի ծով տանող ջրատարների մաքրման աշխատանքներ։