Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունն այցելել է Ջերմուկ. նրանք եղել են նաև դիրքերում

ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունն այցելել է Ջերմուկ
Առաքելության ներկայացուցիչներին ներկայացվել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները և այլն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունն այցելել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաք։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։
ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունն այցելել է Ջերմուկ
«Նախքան պաշտպանական դիրքեր բարձրանալը տեղի ունեցած հանդիպման ընթացքում (ներկա էին գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը և բարձրաստիճան զինվորականներ) նրանց ներկայացվել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, նաև վտանգները, որոնք առաջացել են ադրբեջանական ագրեսիայից հետո (նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունն ու ներկայիս գտնվելու վայրերը)»,– ասված է հաղորդագրությունում։
ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունն այցելել է Ջերմուկ
Հանդիպմանը հաջորդել է ներկայացված իրավիճակի փաստացի արձանագրումը՝ անմիջապես տեղում։ Պատվիրակությունն այցելել է պաշտպանական դիրքեր, Ջերմուկի ճոպանուղի, նաև քաղաքի տարբեր հատվածներ, կրած վնասների մասին ներկայացվող տեղեկատվությունը արձանագրվել է փաստերով։
ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունն այցելել է Ջերմուկ
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունն այցելել է Ջերմուկ
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։